Գլխավոր փողոցով նվագախմբի հետ
Գլխավոր փողոցով նվագախմբի հետ ռուս.՝ По главной улице с оркестром | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1986 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պյոտր Տոդորովսկի |
Դերակատարներ | Օլեգ Բորիսով, Վալենտին Գաֆտ[1], Օլեգ Մենշիկով[1] և Սերգեյ Ժիգունով[1] |
Օպերատոր | Վալերի Շուվալով |
Երաժշտություն | Պյոտր Տոդորովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Գլխավոր փողոցով նվագախմբի հետ» (ռուս.՝ «По главной улице с оркестром»), 1986 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Պյոտր Տոդորովսկին «Մոսֆիլմ» կինոստուդիայում (Երկրորդ ստեղծագործական միավորում)[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի կառավարման ինստիտուտի հիսունամյա դասախոս Վասիլի Մուրավինը ճգնաժամ է ապրում, երբ ամբիոնի վարիչի պաշտոնը բաժին է հասնում ոչ թե իրեն, այլ ավելի պրագմատիկ, բայց սահմանափակ Վալենտին Ռոմանովսկուն։ Տանը կինը՝ Լիդիան, որն ավելի շատ է վաստակում, սովորաբար կշտամբում է նրան անվճռականության համար։ Մուրավինի համար դժվար է հաշտվել իր հանդեպ հաստատված վերաբերմունքի հետ, բայց ամենածանրն այն է, որ նա անհանգստանում է, երբ կինն արհամարհանքով է խոսում նրա գլխավոր հոբբիի՝ կիթառ նվագելու մասին։ Մի օր Մուրավինը հեռանում է ընտանիքից և ազատվում աշխատանքից։
Քսենյան՝ Մուրավինի դուստրը, հորը գտնում է հանրության համար Ռեչնայա կայարանում նվագելիս։ Սկսվում է նրանց շփման նոր փուլը, որտեղ նրանք միմյանց մասին իմանում են այն, ինչ չէին նկատել համատեղ կյանքի ընթացքում։ Հայրը Քսենյային օգնում է հաղթահարել ամուսնացած բժիշկ Իգորի հետ կապված իրավիճակը, որից նա պետք է երեխա ունենա (հետագայում պարզվում է, որ հղիությունը երևակայական է․ աղջիկը հորինել էր սիրելիին իր մոտ պահելու համար), իսկ Քսենյա փորձում է հորը սովորեցնել գործնականություն՝ տեսնելով, թե ինչպես է գործիքավորող Կոնստանտին Միխայլովիչ յուրացնում նրա մեղեդիները։ Իսկ Մուրավինի համար կարևոր է միայն այն, որ այդ մեղեդիները գոյություն ունեն, իսկ ինքը կախված չէ գեղարվեստական խորհրդի անդամների քննադատական դիտողություններից։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Բորիսով – Վասիլի Պավլովիչ Մուրավին, դասախոս, սիրողական երաժիշտ
- Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա – Լիդիա Իվանովնա Մուրավինա, վիրաբույժ, Մուրավինի կինը
- Մարինա Զուդինա – Քսյուշա, Մուրավինների դուստրը
- Վալենտին Գաֆտ – Կոնստանտին Միխայլովիչ Վինոգրադով, երաժշտական գործիքավորող
- Իգոր Կոստոլևսկի – Իգոր, բժիշկ, Քսենյայի սիրելին
- Վալենտինա Տելեչկինա – Ժենյա, Իգորի կինը
- Օլեգ Մենշիկով – Ֆեդյա Կորոլկով (Ֆ. Ս.), պոլիտեխնիկի ուսանող
- Լյուդմիլա Մաքսակովա – Ալլա Մաքսիմովնա, Մուրավինի գործընկերը
- Ալեքսանդր Լազարև – Վալենտին Ռոմանովսկի, ամբիոնի վարիչ
- Սվետլանա Նեմոլյաևա – Ռոմանովսկայա
- Ալեքսանդր Կուզմիչյով – Բյալի
- Սերգեյ Ժիգունով – ոստիկանության լեյտենանտ, երկաթուղային կայարանի հերթապահ
- Տատյանա Ագաֆոնովա – Լուիզա, Կենտրոնական հանրախանութի վաճառողուհի
- Տատյանա Ռուդինա – Նադյա, Լուիզայի ընկերուհին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Բուրավսկի, Պյոտր Տոդորովսկի
- Բեմադրող ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
- Բեմադրող օպերատոր՝ Վալերի Շուվալով
- Բեմադրող նկարիչ՝ Վալենտին Կոնովալով
- Կոմպոզիտոր՝ Պյոտր Տոդորովսկի[3]
- Երգերը գրվել են Գրիգորի Պոժենյանի բանաստեղծությունների հիման վրա
Ֆիլմի երկու հերոսները կրում են իրենց կատարողների անունները (Լիդա – Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա, Իգոր – Իգոր Կոստոլևսկի), իսկ մեկը՝ ազգանունը (ոստիկան Ժիգունով — Սերգեյ Ժիգունով)
Ֆիլմի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «В белом сне»
- «Колыбельная»
- «И всё-таки мы победили»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Գլխավոր փողոցով նվագախմբի հետ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Գլխավոր փողոցով նվագախմբի հետ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «По главной улице с оркестром» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «По главной улице с оркестром» Արխիվացված 2020-09-30 Wayback Machine на сайте проекта «Рускино.ру»
|